Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այսօր Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ ասել է, որ «դրսից լուծումներ պարտադրելու փորձերը հակաարդյունավետ եւ անօգուտ էին»։
«Մենք պետք է թույլ տանք տարածաշրջանի երկրներին գտնել իրենց լուծումները։ Այդ ժամանակ կայացված որոշումները կենսունակ եւ տեւական կլինեն»,- ասել է Քըլըչը պանելային քննարկման ժամանակ, որին մասնակցել են Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: