Ալիեւ. «Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի բոլոր պայմանները» - Mediamax.am

Մարտ 02, 2026
3458 դիտում

Ալիեւ. «Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի բոլոր պայմանները»


Լուսանկարը` azertag.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ասել է, որ «Հայաստանի միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմանների ընդունումն է»։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ալիեւն այս մասին հայտարարել է «Խոջալուի շրջանի հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպմանը»։

 

«Հայաստանը, որը փորձում է նոր տեր գտնել՝ ընկնում է ինչ-որ մեկի գիրկը, պետք է իմանա, որ իր միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարվելն է»,- ասել է Իլհամ Ալիեւը։




Մեր ընտրանին