Լավրով. Բաքուն պատրաստ է Երեւանի հետ պայմանագիրը ստորագրել ՌԴ տարածքում - Mediamax.am

4232 դիտում

Լավրով. Բաքուն պատրաստ է Երեւանի հետ պայմանագիրը ստորագրել ՌԴ տարածքում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ «Բաքուն պատրաստ է Երեւանի հետ խաղաղ համաձայնագիրը ստորագրել ՌԴ տարածքում»:

«Փաստ է, որ արեւմտյան գործընկերները ցանկանում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը ստորագրվի միայն իրենց տարածքում: Փաստ է նաեւ, որ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել Ռուսաստանի տարածքում, որտեղ, ըստ էության, սկսվել են գործադրվել ջանքեր հակամարտությանը վերջ դնելու եւ բոլոր հարցերը լուծելու համար: Թե որքանով է դրան պատրաստ Երեւանը, ինձ հայտնի չէ, թեեւ համապատասխան ազդակներ Երեւան վաղուց են ուղարկվել»,- ասել է ՌԴ արտգործնախարարը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:

 

Սերգեյ Լավրովը նշել է, որ ռուսական կողմը երբեք չի նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների սառեցում։

 

«Մոսկվան երբեք չի եղել Երեւանի հետ հարաբերությունների սառեցման նախաձեռնողը: Մենք հիշում ենք, երբ հայ պաշտոնյաներից շատերը դեռ ընդդիմադիր դաշտում էին, տարբեր քաղաքական գործընթացների, նախընտրական քարոզարշավների ժամանակ կոչ էին անում դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից:

Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, մենք որեւէ նպատակ չունեինք մեր հարաբերություններում ինչ-որ կերպ հեռանալ Երեւանից: Տնտեսությունում, էներգետիկայի, սոցիալական ոլորտում եւ ռազմաքաղաքական հարցերում ամեն ինչ զարգանում էր այնպես, ինչպես իր նախորդների ժամանակ»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին