ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ. Հայաստանը «որոշել է հեռանալ Մոսկվայից» - Mediamax.am

Մարտ 07, 2026
7106 դիտում

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ. Հայաստանը «որոշել է հեռանալ Մոսկվայից»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ասել է, որ Հայաստանը «հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը եւ հեռանալ Մոսկվայից»։

«Մենք դա ողջունում ենք: Հայաստանի քաղաքացիներն ունեն անկախ որոշումներ կայացնելու իրավունք: Իմ կարծիքով, Հայաստանն արդեն սկսել է մերձենալ մեզ հետ։

 

Նրանք պահանջում են ավելի շատ համագործակցություն, ավելի շատ քաղաքական երկխոսություն ՆԱՏՕ-ի հետ։ Մենք ողջունում ենք մեր գործընկերների այս որոշումները, որոնք, մեր կարծիքով, նպաստում են տարածաշրջանի կայունացմանը», – ասել է Կոլոմինան Վրաստանի Առաջին հեռուստաալիքին տված հարցազրույցում։

 

Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչն ասել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը «հիմնարար նշանակություն» ունի Կովկասում կայունության պահպանման համար։




Մեր ընտրանին