Սենատի հանձնաժողովի նախագահը Բլինքենին կոչ է արել չթուլացնել ճնշումը Բաքվի վրա - Mediamax.am

2664 դիտում

Սենատի հանձնաժողովի նախագահը Բլինքենին կոչ է արել չթուլացնել ճնշումը Բաքվի վրա


Լուսանկարը` timesofisrael.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել «կենտրոնանալ Ալիեւի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու վրա՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկական զտում իրականացնելու համար»։

Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում սենատորը, մասնավորապես, գրում է.

 

«Ես շարունակում եմ խորապես մտահոգված լինել, որ Ադրբեջանը կարող է նոր ռազմական գործողություններ ձեռնարկել՝ լրացուցիչ քաղաքական ձեռքբերումների հասնելու համար, մասնավորապես, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված։

 

Շատ կարեւոր է, որ Միացյալ Նահանգները շարունակեն հավատարիմ մնալ վայրագությունները կանխելու, խոցելի խաղաղ բնակիչներին պաշտպանելու եւ մեղավորներին պատասխանատվության կանչելու իր հանձնառությունը: Մենք պետք է հստակ ազդանշան հղենք նրանց, ովքեր կարծում են, թե կարող են անպատիժ գործել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին