Պեսկով. Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում - Mediamax.am

3174 դիտում

Պեսկով. Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում


Լուսանկարը` axios.com


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «Մոսկվան Երեւանին համարում է դաշնակից եւ ծրագրում է զարգացնել բարեկամական հարաբերությունները»:

«Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը զարգացնում է երկկողմ հարաբերություններ այն պետությունների հետ, որոնց հետ նպատակահարմար է գտնում:

 

Մենք մեր հարաբերություններն ունենք Հայաստանի հետ, եւ, իհարկե, Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցը, մենք շարունակելու ենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերությունները»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին