G7-ի ԱԳ նախարարները հիշատակել են Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանությունը - Mediamax.am

Փետրվար 23, 2026
4314 դիտում

G7-ի ԱԳ նախարարները հիշատակել են Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանությունը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: «Մեծ Յոթնյակի» (G7) երկրների արտաքին գործերի նախարարները «լրջորեն մտահոգված են Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանության մարդասիրական հետեւանքներով»։

Այդ մասին ասվում է Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարության մեջ, որն ընդունվել է Տոկիոյում կայացած հանդիպման արդյունքներով:

 

«Կոչ ենք անում Ադրբեջանին ամբողջությամբ կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները եւ ողջունում ենք միջազգային ջանքերը՝ բավարարելու այն մարդկանց հրատապ մարդասիրական կարիքները, ովքեր ստիպված էին լքել իրենց տները», - նշվում է փաստաթղթում։

 

Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ G7-ը «աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն տեւական խաղաղության հաստատմանը՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»։




Մեր ընտրանին