Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունը (EUMA) ամբողջությամբ համալրված է:
Այդ մասին նոյեմբերի 1-ին ասել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ Եղեգնաձորում EUMA-ի նոր գրասենյակի բացման արարողությանը, որին ներկա է եղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Մարկուս Ռիտերն ասել է, որ առաքելությունն այժմ 93 անդամ ունի՝ ԵՄ 23 երկրներից:
Առաքելությունը պարեկություն է կազմակերպում 6 կայաններից, որոնք տեղեկայված են Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Մարտունիում եւ Իջեւանում՝ ծածկելով Հայաստանի եւ Ադրբեջանի ամբողջ սահմանը:
Նախորդ շաբաթ առաքելության անդամները կատարել էին թվով 1 000-րդ պարեկությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: