«ԱՄՆ-ն առանձնահատուկ եռանդով ձգտում է իր ազդեցությունը տարածել Կովկասում» - Mediamax.am

5272 դիտում

«ԱՄՆ-ն առանձնահատուկ եռանդով ձգտում է իր ազդեցությունը տարածել Կովկասում»


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ «վերջին շրջանում Միացյալ Նահանգներն առանձնակի եռանդով ձգտում են իրենց ապակառուցողական ազդեցությունը տարածել Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի վրա»:

«Հաշվի առնելով Եվրասիայի կայուն զարգացումը խաթարելու Արևմուտքի կործանարար գիծը, արդար մրցակցության եւ համատեղ աշխատանքին նրա անպատրաստ լինելը, չափազանց արդիական է դառնում հավասար եւ անբաժան անվտանգության նոր աշխարհամասային ճարտարապետություն ձևավորելու խնդիրը, որը հնարավորինս բաց կլինի պետությունների ամենալայն շրջանակի համար, որոնք պատրաստ են հավասար և կառուցողական փոխգործակցության»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Մինսկում «Եվրասիական անվտանգություն. իրականություն եւ հեռանկարներ փոխակերպվող աշխարհում» համաժողովում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին