Երեւան։ Մեդիամաքս։ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն առաջիկայում պաշտոնական այցով Հայաստան կժամանի:
Այցի նախապատրաստման ընթացքն այսօր Երեւանում քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասը:
«Վարչապետը կարևորել է հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել երկկողմ փոխգործակցության դրական դինամիկան, որն արձանագրվել է վերջին տարիներին», - հաղորդել են վարչապետի մամուլի ծառայությունից:
















