Ալիեւ. Փաշինյանը «անհասկանալի հանդիպման» համար գնաց Գրանադա, իսկ Բիշքեկ չի գնում - Mediamax.am

4542 դիտում

Ալիեւ. Փաշինյանը «անհասկանալի հանդիպման» համար գնաց Գրանադա, իսկ Բիշքեկ չի գնում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ հայկական կողմը հրաժարվել է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից։

«Հոկտեմբերի 12-ին ռուսական կողմի առաջարկով Բիշքեկում պետք է կայանար Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Մենք դրական էինք ընդունել այս առաջարկը, եւ մեր արտգործնախարարը պատրաստ էր հանդիպել իր ռուս եւ հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից։ Հարց է առաջանում՝ Հայաստան խաղաղությո՞ւն ուզում է։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ եթե խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի այս հնարավորությունից։

 

Հայաստանի վարչապետը 6 ժամ թռչում է Գրանադա, այնտեղ մասնակցում է  անհասկանալի հանդիպման, որտեղ քննարկվում է Ադրբեջանը առանց Ադրբեջանի, բայց չի կարող 2-3 ժամ թռչել Բիշքեկ, նա կարեւոր գործեր ունի։ Սա այն է, ինչի մասին բոլորս պետք է պարզ խոսենք», - ասել է Ալիեւը՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցների հետ հանդիպմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին