Պուտին․ Արդար չէ մեղադրել Փաշինյանին Ղարաբաղը «հանձնելու» մեջ - Mediamax.am

1930 դիտում

Պուտին․ Արդար չէ մեղադրել Փաշինյանին Ղարաբաղը «հանձնելու» մեջ


Լուսանկարը` rg.ru


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ արդար չէ մեղադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նրանում, որ նա նպատակաուղղված «հանձնել է Ղարաբաղը»։

Պուտինն այդ մասին ասել է՝ «Վալդայ» միջազգային ֆորումի ընթացքում արձագանքելով ռուսաստանցի լրագրող Մարգարիտա Սիմոնյանի այն պնդմանը, որ «Փաշինյանին հատուկ բերեցին իշխանության, որ հանձնի Ղարաբաղը»։

 

«Համաձայն չեմ Ձեր պնդման հետ, որ Փաշինյանին ինչ-որ ուժեր են բերել իշխանության։ Դա հայ ժողովրդի ընտրությունն էր։ Այո, կարելի է ընտրական գործընթացներին տարբեր կերպ վերաբերվել, բայց դա հայ ժողովրդի ընտրությունն էր», - ասել է ՌԴ նախագահը։

 

Վլադիմիր Պուտինը նաեւ չի համաձայնել այն թեզի հետ, որ Նիկոլ Փաշինյանը «Ղարաբաղը հանձնելու» նպատակ ուներ։

 

«Դուք գիտեք, որ ես նրա հետ շատ եմ շփվել եւ աշխատել, այդ թվում՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում։ Նաեւ՝ դրանից առաջ։ Հիշում եք նրա խոսքերն այն մասին, որ Ղարաբաղը դա Հայաստան է։ Նրանից առաջ ոչ մեկ նման բան չէր ասել։ Հետո նրա մոտեցումները կտրականապես փոխվեցին, բայց ես չէ, որ պետք է գնահատականներ տամ այդ փաստին։ Բայց 2020 թվականի պատերազմի ընթացքում մեր շփումների հիման վրա կարող եմ ասել, որ արդար չէ նրան մեղադրել Ղարաբաղը հանձնելու ցանկության մեջ», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին