Կոլոննան Բայդենին խնդրել է ուշադրություն դարձնել Հայաստանի խնդիրների վրա - Mediamax.am

1421 դիտում

Կոլոննան Բայդենին խնդրել է ուշադրություն դարձնել Հայաստանի խնդիրների վրա


Լուսանկարը` արխիվային լուսանկար


Երեւան։ Մեդիամաքս։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խնդրել է ուշադրություն դարձնել «Հայաստանի ամրապնդման անհրաժեշտության վրա»։

Այս մասին AFP գործակալությանը հայտնել է դիվանագիտական աղբյուրը, գրում է ՏԱՍՍ-ը։

 

Կատրին Կոլոննան մասնակցել է Բայդենի եւ Ուկրաինային աջակցող երկրների ու կազմակերպությունների ղեկավարների հեռախոսային կոնֆերանսին։

 

Ըստ AFP-ի՝ հոկտեմբերի 3-ին Երեւանում գտնվող ֆրանսիացի նախարարը խնդրել է ԱՄՆ նախագահին ուշադրություն դարձնել «Հայաստանի ամրապնդման անհրաժեշտության վրա» եւ նշել է, որ երկրի տարածքային ամբողջականությունը «վիճարկվում է կամ վտանգի տակ է»։ Կատրին Կոլոննան «կոչ է արել հաշվի առնել այն, ինչ կատարվում է Կովկասում», ասել է AFP-ի աղբյուրը։

 

ԱՄՆ նախագահի հետ հեռախոսային կոնֆերանսին մասնակցել են նաեւ Եվրահանձնաժողովի նախագահը, ԵՄ Խորհրդի ղեկավարը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Կանադայի, Ճապոնիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի վարչապետները, Գերմանիայի կանցլերը, Լեհաստանի եւ Ռումինիայի նախագահները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին