Երեւան: Մեդիամաքս:«Մոսկվան պարտվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համար ճակատամարտում»,- գրում է Կիրիլ Կրիվոշեեւը Carnegie Endowment կայքում հրապարակված «Ղարաբաղի լուծարումը. Ինչպես դա կփոխի Հարավային Կովկասը» հոդվածում։
«Դժվար է պատկերացնել, որ կողմերը կկարողանան քննարկել նման լուրջ փաստաթուղթ այն ամենից հետո, ինչ Փաշինյանն ու Ռուսաստանի ԱԳՆ-ն ասել են միմյանց մասին։ Ընդ որում, դրա անհրաժեշտությունն էլ չկա. Ադրբեջանը նախապատվությունը էր տվել արեւմտյան փաստաթղթին նույնիսկ ավելի վաղ, քան Հայաստանը»,- գրում է փորձագետը։
«Անցյալ աշնանն ասում էին, որ խաղաղության պայմանագիրը «պետք է ստորագրվի մինչեւ տարեվերջ», սակայն դա կարծես իրականությունից կտրված ցանկություն լիներ։ Այժմ մինչեւ ամանորյա տոները խնդիրը լուծելու շանս կա եւ այդ դեպքում Հարավային Կովկասում նոր դարաշրջան կսկսվի։ Ռուսաստանի դերը դրանում գնալով կմարի, իսկ Թուրքիայինը՝ կմեծանա։ Հենց Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն փաստաթուղթը, Թուրքիան անմիջապես կբացի Հայաստանի հետ ցամաքային սահմանը, իսկ երբ դա տեղի ունենա, տնտեսական գործոններ առաջ կգան: Հաշվի առնելով գործընկերներին մանիպուլացնելու Էրդողանի տաղանդը՝ դա կարող է դառնալ Թուրքիայի ազդեցության հզոր լծակ Երեւանի վրա»,- գրում է Կիրիլ Կրիվոշեեւը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: