Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը մնում է արդիական՝ չնայած 2024թ. հունվարի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը դադարեցնելու որոշմանը»:
«Իհարկե, ուժի մեջ է»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության եւ լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան.
«Տրանսպորտային հաղորդակցության եւ լոգիստիկայի զարգացումը չափազանց կարեւոր է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի համար: Մոսկվան հույս ունի շարունակել այդ աշխատանքը»,- ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: