Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «Վաշինգտոնը եւ Բրյուսելը համոզում են Հայաստանի ղեկավարությանը դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ):
«Ըստ եկող տեղեկությունների, Վաշինգտոնը եւ Բրյուսելը համոզում են Հայաստանի ղեկավարությանը դուրս գալ ՀԱՊԿ-ից, արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, վերակողմնորոշել ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը եւ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հաշվի չառնելով Ղարաբաղի հայերը իրավունքներն ու անվտանգությունը»,- ասել է Զախարովան։
Նա նաեւ նշել է, որ «Հայաստանում տեղեկատվական տարածքի մշակմամբ զբաղվում են ԱՄՆ դեսպանատան 2 հազար աշխատակիցներ»։
«Ներկայում հսկայական ռեսուրսներ են ծախսվում Հայաստանի ներսում մեդիա տարածքի մշակման վրա։ 2 հազար մարդ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ են, ովքեր հենց դրանոբ են զբաղված»,- ասել է Զախարովան։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: