Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ «մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը եւ անվտանգությանը»։
«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ հանձնառու է ապահովելու կայուն եւ արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասի տարածաշրջանում, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Մտադիր ենք զարգացնել մեր երկկողմ հարաբերություններն ու տնտեսական կապերը»,- ասված է Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ Բլինքենի հայտարարության մեջ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: