ԱՄՆ-ը Բաքվին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները - Mediamax.am

1272 դիտում

ԱՄՆ-ը Բաքվին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները


Լուսանկարը` america.gov


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով եւ կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել դրանք»:

«Այս գործողությունները վատթարացնում են առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ խաթարում են խաղաղության հեռանկարները։ Ինչպես նախկինում հասկացրել ենք Ադրբեջանին, վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է եւ հակասում է տարածաշրջանում արդար եւ արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու ջանքերին: Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ հարգալից երկխոսություն սկսել Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջեւ», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին