Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Զրուցակիցները քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը եւ դրա հաղթահարմանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր»,- ասված է ԱԽ հաղորդագրությունում։
















