Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:
Ավելի վաղ նա նման պատրաստակամություն էր հայտնել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի Հեռախոսազրույցներում:
«ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարն անթույլատրելի են համարել իրավիճակի սրումը՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման անհրաժեշտությունը», - ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, որի ընթացքում եւս նշել է, որ պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Իլհամ Ալիեւի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: