Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «Հայաստանում, նրա հասարակությունում եւ նույնիսկ իշխանությունում կան որոշակի մարդիկ, որոնք դեռ ապրում են ռեւանշիստական գաղափարներով»։
Այսօր Շուշիում ելույթ ունենալով մեդիա ֆորումում՝ նա նշել է.
«Նախկինում 30 տարի շարունակ վտանգը մեզ համար գալիս էր Հայաստանից եւ նրա օկուպացիոն քաղաքականությունից։ Ընդհանուր առմամբ, մենք արդեն հաղթահարել ենք այդ սպառնալիքը։ Բայց, իհարկե, պետք է զգոն լինենք, չպետք է մոռանանք անցյալը»։
«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Այդ նպատակով, պատերազմի ավարտից անմիջապես հետո մենք սկսեցինք խորը բարեփոխումներ իրականացնել պաշտպանության ոլորտում»,- ասել է Ալիեւը։
Նշելով, որ «այսօր մեր բանակն ավելի ուժեղ է, քան երեք տարի առաջ», Ադրբեջանի նախագահը հավելել է.
«Դա անհրաժեշտ է, եւ դա բխում է մեր պատմությունից։ Մենք տեսնում ենք, որ այսօր միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն խախտվում են։ Երբ միջազգային իրավունքը չի գործում, երբ ստորագրությունն այդքան էլ կարեւոր չէ, խաղաղության երաշխիքը միայն ուժն է»։
















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: