Փոխվարչապետները կհանդիպեն այսօր, Միրզոյանն ու Բայրամովը՝ հունիսի 12-ին - Mediamax.am

Մարտ 06, 2026
4582 դիտում

Փոխվարչապետները կհանդիպեն այսօր, Միրզոյանն ու Բայրամովը՝ հունիսի 12-ին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հունիսի 2-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը:

«Մոսկվայում նախատեսված է տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված աշխատանքային խմբի հանդիպումը»,- ասել է նա:

 

Մայիսի 31-ին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել էր.

 

«Այսօր մենք շատ մոտ ենք ասելու, որ կարող ենք վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ:

 

Որոշումները, որ պատրաստվում ենք քննարկել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, անկասկած, մեծ նշանակություն ունեն Հարավային Կովկասում  իրավիճակի կայունացման եւ Հայաստանի ապաշրջափակման համար»:

 

Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ առաջիկա հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերը «վերաբերում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի հատման եղանակներին վերաբերող տեխնիկական մանրամասներին»։

 

«Այդ սահմանին լինելու է անձնագրային եւ մաքսային հսկողություն, ինչպես նաեւ հսկման բոլոր այն տեսակները, որոնք կան միջազգային սահմաններին»,- ասել է նա:

 

Նիկոլ Փաշինյանը նաեւ տեղեկացրել է, որ հունիսի 12-ին Վաշինգտոնում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:




Մեր ընտրանին