Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը եւ Մոսկվայում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Սամսարը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հեռանկարները։
«Քննարկվել է Անդրկովկասում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։ Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հեռանկարների թեմային»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կողմերը նաեւ ընդգծել են «Հարավային Կովկասում 3+3 ձեւաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան եւ Ռուսաստան, Իրան, Թուրքիա) փոխգործակցության կարեւորությունը»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: