USAID-ի ղեկավարի օգնականը խոսել է Լաչինի միջանցքի շրջափակման մասին - Mediamax.am

Մարտ 03, 2026
2714 դիտում

USAID-ի ղեկավարի օգնականը խոսել է Լաչինի միջանցքի շրջափակման մասին


Լուսանկարը` parliament.ge


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի օգնական Էրին ՄքՔին ասել է, որ «Լաչինի միջանցքի շրջափակումը սթրեսի է ենթարկում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը»:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի կազմակերպած լսումների ժամանակ Էրին ՄքՔին խոսել է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման եւ «Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումների մասին»:

 

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի ներսում շարունակում է մեծապես անհանգստացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը եւ միջազգային մարդասիրական հանրույթին: Լաչինի միջանցքի շրջափակումը սթրեսի է ենթարկում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը` նվազեցնելով էական ծառայությունների եւ բժշկական օգնության հասանելիությունը», - ասել է Էրին ՄքՔին:




Մեր ընտրանին