ՀԱՊԿ-ը «խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունի» - Mediamax.am

Մարտ 03, 2026
3949 դիտում

ՀԱՊԿ-ը «խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունի»


Լուսանկարը` https://www.belta.by/


Երեւան։ Մեդիամաքս։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն ասել է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունի։

Ինչպես հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը, այսօր Մինսկում մեկնաբանելով  Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները Բրյուսելում,  Թասմագամբետովն ասել է.

 

«Գոհունակությամբ նշում ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը գործնականում ճանաչում են երկու երկրների միջեւ սահմանները՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն»։

 

«Հույս ունենք, որ այս բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը եւ երկրները կանցնեն սահմանի սահմանազատմանը»,- հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։




Մեր ընտրանին