Փաշինյան. Ադրբեջանը ցանկանում է զրոյացնել գրանցված առաջընթացը - Mediamax.am

3264 դիտում

Փաշինյան. Ադրբեջանը ցանկանում է զրոյացնել գրանցված առաջընթացը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանի բանակի համարժեք եւ արդյունավետ պատասխան գործողություններից հետո Ադրբեջանի հրետակոծության ինտեսիվությունը Սոթքի ուղղությամբ որոշակի նվազել է»։

«Ադրբեջանի այս սադրիչ գործողությունների նպատակն է զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում։ Ադրբեջանի նպատակն է նաեւ խաթարել կիրակի Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնեւում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները։ Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի եւ պատերազմի պատճառաբանության համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բանակցությունների ընթացքում որեւէ առաջընթաց զրոյացնելու համար»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

«Նաեւ նպատակ ունեն շեղել միջազգային հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից»,- ասել է նա։

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, մտադիր է կիրակի օրը մեկնել Բրյուսել:

 

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը շատ փոքր է, որովհետեւ այն դեռ շատ նախնական տեսք ունի։  Խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը եւ պատրաստել ստորագրման»,- հավելել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին