Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ Գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին այսօր կայացած հանդիպմանը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայի իրականացմանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը նշել է ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու եւ ընդլայնելու համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ:
Կառավարությունից հայտնել են, որ Բույար Օսմանին իր հերթին ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության կարեւորությունը եւ հավելել, որ կազմակերպության նպատակն է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր:
















