Բանակը սահմանապահներով փոխարինելը Երեւանի բանակցային առաջարկներից է - Mediamax.am

Մարտ 08, 2026
5401 դիտում

Բանակը սահմանապահներով փոխարինելը Երեւանի բանակցային առաջարկներից է


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ «Հայաստան-Ադրբեջան սահմանին զինված ուժերի փոխարինումը սահմանապահ ներկայացուցիչներով պետք է լինի վերջնական կարգավորումների մաս»:

ԵԱՀԿ Գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Միրզոյանն ասել է.

 

«Սա կարեւոր է մի քանի առումով. սահմանապահ ծառայությունը բոլոր երկրներում սահմանապահ առաքելություն է իրականացնում, գործիքակազմն է տարբեր, զենքերն ու զինատեսակներն են տաբեր: Վստահ եմ՝ սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանն էականորեն կնվազեցնի հետագա նոր կոնֆլիկտների, այդ թվում նաեւ՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների հավանականությունը: Դա նաեւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների մաս է՝ առնվազն մեր առաջարկների տեսքով»:

 

Նրա խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին մասնակիորեն որոշակի հատվածներում այդպիսի մեխանիզմ արդեն գործում է:




Մեր ընտրանին