Շոլց. Գերմանիան անհանգստացած է սահմանում անկայուն իրավիճակով - Mediamax.am

3374 դիտում

Շոլց. Գերմանիան անհանգստացած է սահմանում անկայուն իրավիճակով


Լուսանկարը` REUTERS


Շոլց. Գերմանիան անհանգստացած է սահմանում անկայուն իրավիճակով

Շոլց. Գերմանիան անհանգստացած է սահմանում անկայուն իրավիճակով

 

Մարտի 15-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում Ալիեւն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բաց է թողել 2019 թվականին խաղաղություն հաստատելու հնարավորությունը՝ հայտարարելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին։

 

«2019 թվականին նա հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է եւ վե՛րջ», ինչը փաստացի ամենամեծ հարվածն էր բանակցային գործընթացին։ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ապացուցեցինք, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- ասել է Ալիեւը։

 

Օլաֆ Շոլցը նշել է, որ «Գերմանիան որոշակիորեն մտահոգված է անկայուն իրավիճակով հայ-ադրբեջանական սահմանին»։

 

«Այնտեղ լարվածության աճի սպառնալիք կա, եւ վերջին ամիսներին եւ շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունները հաստատում են դա։ Խոսելով խաղաղ կարգավորման մասին՝ մենք նկատի ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման անհրաժեշտությունը։ Միաժամանակ պետք է ապահովվեն երկու երկրների բնակչության իրավունքներն եւ ազատությունները։ Գերմանիան պատրաստ է տրամադրել իր աջակցությունը: Ինչպես հայտնի է, Հայաստանում գործում է Եվրամիության քաղաքացիական առաքելությունը։ Գերմանիան աջակցում է այդ առաքելությանը, որը ղեկավարում է մեր երկրի ներկայացուցիչը»,- ասել է Շոլցը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին