Խորվաթիայի ԱԳՆ. ԵՄ առաքելությունը ստատուս քվո չի երաշխավորում - Mediamax.am

3035 դիտում

Խորվաթիայի ԱԳՆ. ԵՄ առաքելությունը ստատուս քվո չի երաշխավորում


Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը
Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը

Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանն այսօր ասել է, որ «Եվրամիության առաքելության գործուղումը Հայաստան ժամանակավոր գործիք է հետագա կայունության համար»:

«Այս առաքելությունը ժամանակավոր գործիք է հետագա կայուն եւ երկարաժամկետ խաղաղության գործում։ Սա որեւէ կերպ ստատուս քվո չի երաշխավորում»,-ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Գորդան Գրլիչ Ռադմանը։

 

Իր հերթին Արարատ Միրզոյանն ասել է, որ ԵՄ-ն, ինչպես ողջ միջազգային հանրությունը, «շատ լուրջ դեր ունեն խաղալու եւ Լեռնային Ղարաբաղի իրավունքների ու անվտանգության ապահովման հետագա քննարկման հարցում, եւ՛ առկա բլոկադայի վերացման հարցում, եւ տարածաշրջանում»:

 

«Ճանապարհը մեկն է՝ խաղաղ բանակցություններ եւ դիվանագիտական ճանապարհ։ Այդտեղ միջազգային հանրությունը եւ, մասնավորապես, ԵՄ-ն դեր ունեն խաղալու», - ասել է Արարատ Միրզոյանը։

 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, Արարատ Միրզոյանն ասել է, որ «Մոսկվայի հետ ունենք դաշնակցային հարաբերություններ, կան բազմաթիվ երկկողմ եւ բազմակողմ համաձայնություններ»:

 

«Որոշակի հարցերում կան նաեւ անհամաձայնություններ, ընդ որում՝ հրապարակային, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի դերակատարման, քաղաքական գնահատականների կամ դրանց բացակայության հետ կապված:

 

Դրանք ճգնաժամ անվանելը, երեւի թե, չափազանց ուռճացված կլինի: Մենք մշտապես կապի մեջ ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ։ Քննարկում ենք բազմաճյուղ օրակարգի բոլոր հարցերը»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին