ԵՄ-ն ընդունեց Հայաստան երկարաժամկետ առաքելություն գործուղելու որոշումը - Mediamax.am

Փետրվար 18, 2026
4979 դիտում

ԵՄ-ն ընդունեց Հայաստան երկարաժամկետ առաքելություն գործուղելու որոշումը


Լուսանկարը` guim.co.uk


Երեւան։ Մեդիամաքս։ Եվրոպական Միության Խորհուրդն այսօր որոշում է կայացրել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն հիմնելու մասին:

«Առաքելության նպատակներն են նպաստել կայունությանը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, վստահության ձեւավորմանը տեղում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայրի ձեւավորմանը», - ասված է հաղորդագրության մեջ:

 

«Հայաստանում ԵՄ առաքելություն հիմնադրմամբ Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է մեկնարկում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել դեէսկալացիայի ջանքերին եւ հանձնառու է սերտորեն աշխատել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար», - ասել է Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

 

«Արձագանքելով Հայաստանի դիմումին՝ առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի եւ կզեկուցի իրավիճակի մասին։ Առաքելությունը նաեւ կաջակցի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Առաքելությունը նախնական երկու տարվա մանդատ կունենա եւ նրա գործառնական գրասենյակը Հայաստանում տեղակայված կլինի:




Մեր ընտրանին