Մարիա Զախարովա. «Հայաստանում նույնպես այդպիսի մարդիկ կան» - Mediamax.am

6397 դիտում

Մարիա Զախարովա. «Հայաստանում նույնպես այդպիսի մարդիկ կան»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Հայաստանում կան այլ երկրների քաղաքացիություն ունեցող խորհրդականներ։

Զախարովան այդ մասին ասել է դեկտեմբերի 15-ին կայացած ճեպազրույցում՝ մեկնաբանելով թուրք գեներալ-գնդապետի՝ Ադրբեջանի նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակումը եւ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է որոշ դեպքերում ՆԱՏՕ-ի ներթափանցումը հետխորհրդային տարածք Ռուսաստանի կողմից ընկալվում որպես սպառնալիք, իսկ որոշ դեպքերում Մոսկվան նախընտրում է աչք փակել դրա վրա։

 

«Համաձայն չեմ Ձեզ հետ. ես տեսնում եմ այլ երկրների քաղաքացիություն ունեցող խորհրդականներին ոչ միայն Ադրբեջանում։ Նրանք կան նաեւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարեւան երկրներում։ Հայաստանում նույնպես կան այդպիսի մարդիկ։ Չեմ խոսում համանման պաշտոնների մասին, սակայն տարբեր քաղաքացիություն ունեցող մարդիկ խորհրդատվություններ են իրականացնում եւ հանդես են գալիս խորհրդականների կարգավիճակում»,- ասել է Զախարովան։

 

«Յուրաքանչյուր երկիր ունի իր գործընկերների հետ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու ինքնիշխան իրավունք։ Միեւնույն ժամանակ, մենք ելնում ենք նրանից, որ այն չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ եւ չպետք է խախտի Հարավային Կովկասում առկա ուժերի հավասարակշռությունը։ Մենք պարբերաբար այդ թեզերը հասցնում ենք տարածաշրջանի մեր գործընկերներին»,- հավելել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին