Զախարովա. Խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքներն «անթույլատրելի են» - Mediamax.am

3909 դիտում

Զախարովա. Խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքներն «անթույլատրելի են»


Լուսանկարը` 24news.tv


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ եւ ակնկալում է, որ տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի «ամենամոտ ապագայում»:

«Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, այն պայմանավորված է հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնություններով։ ՌԴ ՊՆ-ն եւ ռուսական խաղաղապահ զորախումբն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակի լարումը նվազեցնելու համար։ Ակնկալում ենք, որ ամենամոտ ապագայում լիարժեք տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի»,- ասել է դիվանագետը։

 

Նա նշել է, որ ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքներն ու սադրիչ գործողություններն «անթույլատրելի են`անկախ նրանից, թե ում կողմից են արվում»:

 

«Ռուսական խաղաղապահ զորախումբն արդյունավետ կատարում է իր խնդիրները՝ հանդես գալով տարածաշրջանում կայունության երաշխավոր»,- ասել է Մարիա Զախարովան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին