Պենտագոնը «կտրականապես դեմ է Թուրքիայի նոր ռազմական գործողությանը Սիրիայում» - Mediamax.am

1782 դիտում

Պենտագոնը «կտրականապես դեմ է Թուրքիայի նոր ռազմական գործողությանը Սիրիայում»


Լուսանկարը` https://www.rudaw.net/


Երեւան: Մեդիամաքս։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարին ասել է, որ Պենտագոնը «կտրականապես դեմ է Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը»։

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պենտագոնի հաղորդագրությունը  նախարարների հեռախոսազրույցի մասին ։

 

Օսթինը նաեւ մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում գործողությունների էսլակացիայի կապակցությամբ, ներառյալ վերջին ավիահարվածները, որոնցից մի քանիսն ուղղակի սպառնալիք էին ԱՄՆ զինվորականների անվտանգության համար, ովքեր աշխատում են Սիրիայում տեղական գործընկերների հետ՝ «Իսլամական պետությանը» հաղթելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան «ոչ մեկից թույլտվություն չի հայցի» իր տարածքը պաշտպանելու եւ անդրսահմանային գործողություններ իրականացնելու հարցում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին