Ալիեւն ասել է, որ «Վարդանյանը Մոսկվայից ուղարկվել է հստակ օրակարգով» - Mediamax.am

6511 դիտում

Ալիեւն ասել է, որ «Վարդանյանը Մոսկվայից ուղարկվել է հստակ օրակարգով»


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ [Արցախի պետնախարար] «Ռուբեն Վարդանյանին Մոսկվայից ուղարկել են շատ հստակ օրակարգով»։

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս-Ադրբեջանը, այսօր Բաքվում ընդունելով Արեւելյան գործընկերության հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելին, Ալիեւն ասել է.

 

«Եթե նրանք [Հայաստանը] ցանկանում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների եւ անվտանգության մասին, ապա ոչինչ չի ստացվի։ Մենք պատրաստ ենք այդ մասին խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նման մարդկանց հետ, որոնց գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդներն են։ Նրան Մոսկվայից ուղարկել են շատ հստակ օրակարգով։ Մենք պատրաստ ենք խոսել այն մարդկանց հետ, ովքեր ապրում են Ղարաբաղում եւ ցանկանում այնտեղ ապրել։ Մենք պատրաստ ենք դրան։ Ի դեպ, այս գործընթացը սկսվել է»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին