Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է, որ «Հայաստան ուղարկված ԵԱՀԿ առաքելությունը կազմակերպության կողմից մանդատ չունի եւ պետք է գնահատվի որպես մասնավոր այց»։
«Դրա գործուղման հարցը երբեւէ չի քննարկվել հավաքական որոշումներ կայացնող ԵԱՀԿ-ի որեւէ մարմնի կողմից եւ որեւէ որոշում չի կայացվել։ Այսպիսով, «ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն Հայաստանում» կոչվող ցանկացած խումբ ԵԱՀԿ մանդատ չունի եւ չի կարող որեւէ կերպ ասոցացվել ԵԱՀԿ-ի հետ, իսկ դրա եզրակացություններից կամ զեկույցներից ոչ մեկը չի ընդունվի որպես ԵԱՀԿ փաստաթուղթ»,- ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Այս քայլը լուրջ հարցադրումներ է առաջացնում՝ հաշվի առնելով, որ վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիան դադարեցնելու եւ դրա ծանր հետեւանքները վերացնելու ջանքերը միշտ մերժվել են ԵԱՀԿ-ի կողմից՝ հղում կատարելով կոնսենսուսի սկզբունքին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Բաքվում ասել են, որ «ԵԱՀԿ նախագահության եւ քարտուղարության կողմից նման չմտածված միակողմանի գործողությունը հակասում է պատասխանատու եւ վստահելի միջնորդության եւ վստահության հիմնարար սկզբունքներին»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: