ԵԱՀԿ-ն առաքելություն է ուղարկում Հայաստան - Mediamax.am

3048 դիտում

ԵԱՀԿ-ն առաքելություն է ուղարկում Հայաստան


Լուսանկարը` https://www.shrmonitor.org/


Երեւան: Մեդիամաքս: Արձագանքելով ՀՀ կառավարության հրավերին՝ ԵԱՀԿ-ն կարիքների գնահատման թիմ է ուղարկում Հայաստան:

Այն Հայաստանում կաշխատի հոկտեմբերի 21-ից 27-ը։

 

«Այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշակի սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի եւ փորձառության հիման վրա՝ անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում։ Միջազգային փորձագետներից եւ ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմը կայցելի հայ-ադրբեջանական սահման եւ խորհրդակցություններ կանցկացնի ազգային եւ տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաեւ միջազգային գործընկերների հետ»,- ասված է ԵԱՀԿ հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին