Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ-ը կարծում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին կնպաստի կողմերի միջեւ վստահության ձեւավորմանը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելն ասել է, որ «մեզ ոգեւորում է Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը եւ մենք ողջունում ենք Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարի ջանքերը»։
«Մասնավորապես, ողջունում ենք առաջընթացը տարածաշրջան ԵՄ դիտորդական առաքելություն գործուղելու հարցում։ Այս առաքելությունը կողմերի միջեւ վստահություն ձեւավորելու ներուժ ունի եւ կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններին»,- ասել է Պատելը։
















