Երեւան: Մեդիամաքս: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում անհապաղ իրականացնել զինծառայողների գնդակահարության տեսանյութերի համակողմանի վերլուծություն` ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով:
«Եթե փաստերը հաստատվեն, բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասել է Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ այդ տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության կադրերով:
«Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն։
Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակը բարելավելու եւ Երեւանի ու Բաքվի միջեւ հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Մենք պատրաստ ենք կողմերին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»,- ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: