Երեւան: Մեդիամաքս: Եվրամիության Արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Փիթեր Ստանոն այսօր ասել է, որ «Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն տեսանյութը, որտեղ պատկերված է հայ ռազմագերիների գանահարությունը ադրբեջանցի զինվորների կողմից»։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում նա ասել է, որ եթե հետաքննության արդյունքները ապացուցեն տեսանյութի իսկությունը, դա կնշանակի, որ «գործ ունենք ռազմական հանցագործության եւ միջազգային իրավունքի ակնհայտ խախտման հետ»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: