Թուրքիայի փոխնախագահը մեղադրել է Փելոսիին «դիվանագիտական ջանքերի սաբոտաժի» մեջ - Mediamax.am

Փետրվար 23, 2026
3115 դիտում

Թուրքիայի փոխնախագահը մեղադրել է Փելոսիին «դիվանագիտական ջանքերի սաբոտաժի» մեջ


Լուսանկարը` trt.com


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը քննադատել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի կողմից Հայաստանում արված հայտարարությունները։

«Այդ հայտարարությունները հեռու են բարի կամքից եւ օբյեկտիվությունից եւ սաբոտաժի են ենթարկում դիվանագիտական ջանքերը տարածաշրջանում»,- գրել է Օքթայը Twitter-ում։

 

«Այն ժամանակ, երբ Հարավային Կովկասն ավելի քան երբեւէ խաղաղության եւ կայունության կարիք ունի, կոչ եմ անում միջազգային դերակատարներին գործել առավել արդար եւ պատասխանատու կերպով»,- ասել է Թուրքիայի փոխնախագահը։

 

Նա ընդգծել է, որ «Թուրքիան կշարունակի աջակցել եղբայրական Ադրբեջանին, որը հերոսական պայքարում ազատագրել է պատմական հողերը 30 տարվա անօրինական օկուպացիայից»։




Մեր ընտրանին