Մոսկվան մեղադրում է ԵՄ-ին Անդրկովկասից իրեն դուրս մղելու փորձերի համար - Mediamax.am

3198 դիտում

Մոսկվան մեղադրում է ԵՄ-ին Անդրկովկասից իրեն դուրս մղելու փորձերի համար


Լուսանկարը` https://www.vocaleurope.eu/


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվայում կարծում են, որ «Եվրամիությունը նպատակ ունի դուրս մղել Ռուսաստանը Անդրկովկասից եւ փորձում է միջամտել Բաքվի եւ Երեւանի հետ Մոսկվայի եռակողմ աշխատանքին»։

Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

 

«Բաքվի եւ Երեւանի հետ մեր եռակողմ աշխատանքին միջամտելու ԵՄ-ի փորձերին սկզբունքային գնահատականներն արդեն տվել են Սերգեյ Լավրովը եւ Մարիա Զախարովան։ Հատկանշական է, որ Հարավային Կովկասում Բրյուսելի ակտիվացումը տեղի ունեցավ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սանձազերծած պատժամիջոցային արշավի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համատեղ աշխատանքի դադարեցման ֆոնին»,- ասել է Գոնչարը։

 

Նրա խոսքով՝ «Եվրամիությունը չի էլ թաքցնում, որ իր հիմնական նպատակը Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելն է»։

 

«Սրանք զրոյական արդյունքով աշխարհաքաղաքական խաղեր են, որոնք մենք չենք խաղում։ Մենք ամեն օր զբաղվում ենք գործնական աշխատանքով, որը հիմնված է մեր ղեկավարների եւ արտգործնախարարների անմիջական շփումների, մեր երկրների պատմական մոտիկության, շահերի միահյուսման վրա եւ կենտրոնում է մեր ընդհանուր տարածաշրջանում ավելի ապահով եւ բարեկեցիկ ապագայի կերտման վրա», - ասել է ռուսաստանցի դիվանագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին