Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կոչով»:
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների մասին հաղորդումներով։
Մենք վաղուց հստակ հայտարարել ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», - ասված է Բլինքենի հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: