Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ այսօր նախապատրաստական զանգեր է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի ու Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը:
Գրառման մեջ Միշելը նշել է, որ հեռախոսազանգերը տեղի կունենան Բրյուսելում կայանալիք չորրորդ եռակողմ հանդիպմանն ընդառաջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: