Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը:
Կառավարությունից հայտնել են, որ Փաշինյանի եւ Պուտինի զրույցի ընթացքում ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրականացման կարեւորությունը:
«Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյա հոբելյանի առիթով: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այսուհետ եւս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել»,- ասված է հաղորդագրությունում:
















