Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը - Mediamax.am

Փետրվար 13, 2026
5277 դիտում

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կառավարությունից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:

 

«Վերահաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարեւորությունը»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:




Մեր ընտրանին