Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին:
Փաշինյանը նշել է, որ Նարիշկինի այցը եւս մեկ լավ հնարավորություն է՝ քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը:
Կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանն ու Նարիշկինը քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, անդրադարձել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Նախորդ շաբաթ Երեւան էր այցելել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը:
















