Փաշինյանն ընդունել է ամերիկյան հետախուզության ղեկավարին - Mediamax.am

Մարտ 02, 2026
1477 դիտում

Փաշինյանն ընդունել է ամերիկյան հետախուզության ղեկավարին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հուլիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին:

«Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

 

Մեդիամաքսը նշում է, որ նախկինում, ԱՄՊ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Ուիլյամ Բըրնսը զբաղվել էր Հարավային Կովկասի եւ ԼՂ կարգավորման հարցերով: Այդ մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այս հղումով. https://mediamax.am/am/news/parzabanum/41516/:




Մեր ընտրանին