Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ 30-ամյակի գագաթնաժողովին - Mediamax.am

3772 դիտում

Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ 30-ամյակի գագաթնաժողովին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր ասել է, որ մայիսի 16-ին Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովը՝ կազմակերպության 30-ամյակի կապակցությամբ։

«Կլինի ինչպես առաջնորդների հանդիպում, այնպես էլ՝ առանձին շփումներ աշխատանքային նախաճաշի ձեւաչափով»,- ասել է նա։

 

Դմիտրի Պեսկովը նշել է նաեւ, որ միջոցառման արդյունքներով լրատվամիջոցների համար հայտարարություն կանեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը եւ ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին