ԱԳՆ. Հայաստանի օրակարգում Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչման հարց չկա - Mediamax.am

Փետրվար 25, 2026
3107 դիտում

ԱԳՆ. Հայաստանի օրակարգում Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչման հարց չկա


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն այսօր ասել է, որ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հարց Հայաստանի օրակարգում չկա։

«Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետությունների միջեւ առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության եւ բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Եվ հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման եւ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար»,- ասել է Վահան Հունանյանը՝ պատասխանելով Արմենպրեսի հարցին։




Մեր ընտրանին